Թուրքիայի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում
Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրավերով, Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին պաշտոնական այցով ժամանեց Վրաստան՝ պատվիրակության հետ միասին։
Սուլխան Թամազաշվիլին իր թուրք գործընկերոջը դիմավորեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Այցի շրջանակներում երկու երկրների ներքին գործերի նախարարները կանցկացնեն ընդլայնված կազմով հանդիպում։ Նախատեսվում է նաև ստորագրել փոխըմբռնման հուշագիր Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների ոստիկանական ակադեմիաների միջև։ Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։