Թուրքիայի նախագահի խորհրդական Օկտայ Սարալը, որը քննադատել էր Իլհամ Ալիևին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի համար, ազատվել է աշխատանքից
Թուրքիայի նախագահի խորհրդական Օկտայ Սարալը, որը քննադատել էր Իլհամ Ալիևին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի համար, ազատվել է աշխատանքից։
«Մենք կապված չենք պաշտոնների հետ։ Նախագահը նշանակել է ինձ այս պաշտոնում, և ես հեռացել եմ նրա հանձնարարությամբ։ Ես ոչ մեկի նկատմամբ որևէ թշնամանք չունեմ։ Գլխավորը Թուրքիայի Հանրապետությունն է։ Գլխավորը մեր նախագահի հաջողությունն է», – ասել է Օկտայ Սարալը։
Ադրբեջանում կառավարությունը, տարրական, բազային և միջնակարգ դպրոցների նոր կանոնակարգերի շրջանակներում, արգելել է «լրացուցիչ հագուստի» օգտագործումը, որը խախտում է դպրոցական համազգեստի միատարրությունը և անհամատեղելի է աշխարհիկ կրթության սկզբունքի հետ։ Արգելքի արդյունքում գլխաշոր կրող աշակերտներին և ուսուցիչներին թույլ չեն տվել մտնել դպրոցներ։ Այս կապակցությամբ, հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հայտարարություն տարածեց սոցիալական ցանցերում. «Ադրբեջանում գլխաշոր կրող ուսանողների կրթության իրավունքի սահմանափակումը անընդունելի է։ Նման մոտեցումը չպետք է թույլատրվի ժամանակակից դարաշրջանում ոչ մի պարագայում»։