Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների հարցը
Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծման հարցը։
Տեղեկությունը տարածում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
Ըստ վարչակազմի, նախագահ Էրդողանը նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի ՄԱԿ-ը քայլեր ձեռնարկի Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ծրագրի վերաբերյալ:
Նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով՝ հաստատուն և արդար խաղաղությամբ։
Ըստ վարչակազմի, նախագահ Էրդողանը նշել է, որ, ինչպես նախկինում, Թուրքիան դեռ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման համար։