Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի տարածքային ամբողջականության դիվերսիա կամ անկայունություն հրահրել Թուրքիայի հարավային սահմանին

17:21, 30.03.2025

Թուրքիան թույլ չի տա սաբոտաժի ենթարկել Սիրիայի տարածքային ամբողջականությունը կամ անկայունություն հրահրել Թուրքիայի հարավային սահմանին։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի աշխատել «Թուրքիան առանց ահաբեկչության» ծրագրին համապատասխան, որի նպատակը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ «Ժողովրդի պաշտպանության» ջոկատների կազմաքանդումն է։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Անկարան ակնկալում է, որ երկու խմբավորումներն էլ առանց հապաղելու կցրվեն և ամբողջությամբ վայր դնեն զենքերը։

«Թուրքիան անսահման համբերություն չունի այս հարցում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նմանատիպ