Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նեթանյահուն իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանն ու աշխարհը ներքաշել աղետի մեջ, մենք դատապարտում ենք Իրանի դեմ հարձակումները

16:57, 13.06.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Իրանի դեմ «ակնհայտ սադրանք են, որը անտեսում է միջազգային իրավունքը»։

Նրա խոսքով՝ այդ հարձակումները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ ընթանում են բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ և ուժեղանում է միջազգային ճնշումը Գազայի գոտում գործողությունների դեմ, վկայում են Իսրայելի՝ կանոնները անտեսող մտածելակերպի մասին։

«Նեթանյահուի վարչակարգը իր անխոհեմ, ագրեսիվ և ապօրինի գործողություններով փորձում է մեր տարածաշրջանը և ողջ աշխարհը կործանման եզրին հասցնել։ Կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում Մերձավոր Արևելքում արյունահեղության, ավերածությունների և կոնֆլիկտների ավելացում։ Դատապարտում ենք մեր հարևան Իրանի դեմ իրականացված սարսափելի հարձակումները», – ասել է Էրդողանը։

Նմանատիպ