Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի համար 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի համար 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի գործով 11 անձի դատապարտել են ցմահ ազատազրկման։

Բոլու նահանգի դատարանի կողմից ցմահ դատապարտված 11 մեղադրյալների թվում է եղել նաև հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրգյուլը։ Բացի նրանից, մեղադրյալների թվում են եղել հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետի տեղակալն ու հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Փորձագետների գնահատմամբ՝ լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցը չուներ նույնիսկ հակահրդեհային անվտանգության տարրական միջոցառումներ։

Հրդեհը տեղի էր ունեցել հունվարին՝ Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում՝ Բոլուի լեռներում գտնվող Grand Kartal Hotel հյուրանոցում, ինչի հետևանքով զոհվել էր 78 մարդ, այդ թվում՝ 34 երեխա։ Վնասվածքներ էր ստացել 137 մարդ։ Հրդեհը բռնկվել էր 12-հարկանի շենքում գտնվող ռեստորանի հատակից, երբ այնտեղ 238 հյուր էր գտնվում։ Խուճապահար հյուրերը կեսգիշերին ցատկել էին պատուհաններից։