Թուրքիայի կառավարությունը սկսում է Սամսուն-Սարփին միացնող երկաթուղու շինարարությունը
Թուրքիայի կառավարությունը սկսում է Սամսունը-Սարփիին միացնող երկաթուղու շինարարությունը։ Այս մասին տեղեկություն են տարածում թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ 509 կմ երկարությամբ Սամսուն-Սարփի երկաթուղին կսպասարկի 10 միլիոն մարդու։
Առաջիկայում նախատեսվում է սկսել երկաթուղու շինարարությունը։ Երկաթուղին ընդգրկելու է Սամսունի, Օրդուի, Գիրեսունի, Տրապիզոնի, Ռիզեի և Արթվինի շրջանները։
«Մենք սկսեցինք կառուցել երկաթուղու նախագծի Սամսուն-Սարփի հատվածի նախագծերը, որի մասին խոսում է ամբողջ Սև ծովը։ Երկաթուղային նախագիծ, որը Անկարայից կուղևորվի Սամսուն և Սամսունից Սարփի»,- ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։