Թուրքիայի հանրապետությունը Վրաստանին նվիրել է բժշկական սարքավորումներ և դեղորայք
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով, Թուրքիայի հանրապետությունը Վրաստանին է նվիրել կարևոր բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, այդ թվում շնչառական ապարատներ, «Փի Սի Ար» ախտորոշիչ թեստեր և անձնական պաշտպանության միջոցներ: Այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Թուրքիայի Հանրապետության նվիրատվությունը նպատակ ունի օգնելու Վրաստանի բնակչությանը, հատկապես Ռուսաստան-Վրաստան հակամարտությունից տուժած մարդկանց օգնելուն կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ժամանակ: Սա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ համավարակի պայմաններում մարդասիրական իրավիճակն էլ ավելի է բարդացել Վրաստանի բռնազավթված տարածքներում: Հետևաբար, մարդասիրական բեռի մեծ մասը օգտագործվելու է Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից տուժած մարդկանց կարիքների վրա»,- ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Վրաստանի և Թուրքիայի հանրապետությունների կառավարությունների միջև, առողջապահության ոլորտում օգնության վերաբերյալ, համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առողջապահության նախարարի տեղակալ Էմինե Ալփ Մեշեն և Թուրքիայի հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան: