Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ գրառում է կատարել Վրաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

13:41, 21.03.2026

2026 թվականի մարտի 19-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին, Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ, Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում է կատարել։

«Խորը վշտով տեղեկացանք Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան մասին։ Մեր ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և Ուղղափառ եկեղեցուն նման մեծ կորստի կապակցությամբ։ Սգո այս պահին մենք մեր զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին», — ասված է սգո մատյանում կատարված գրառման մեջ։

Տեղեկացնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի հայրապետական տաճարում։ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

Նմանատիպ