Թուրքիայի Հանրապետության հաղորդակցության վարչությունը տեղեկատվություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպման մասին:
Ինչպես նշված է Թուրքիայի հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ, առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կշարունակեն ջանքերը Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ առևտրի ծավալների մեծացման և բազմաթիվ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, հատկապես էներգետիկ համագործակցության առումով: Ընդգծվել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը շարունակվում են: Նախագահ Էրդողանը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք գործարկումը կնպաստի „Միջին միջանցքի“ արդյունավետությանը», – ասված է Թուրքիայի Հանրապետության հաղորդակցության վարչության տարածած տեղեկատվության մեջ: