Հաշվի առնելով Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական դերը էներգետիկ միջանցքներում՝ հավատում եմ, որ մենք էլ ավելի կխորացնենք մեր համագործակցությունը, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Բայրաքթարի խոսքով՝ ինքը մասնակցել է Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպմանը։
«Մասնակցել եմ այն հանդիպմանը, որը մեր նախագահ, պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել է Վրաստանի վարչապետ, պարոն Իրակլի Կոբախիձեի հետ։
Հաշվի առնելով Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական դերը էներգետիկ միջանցքներում՝ ես հավատում եմ, որ մենք էլ ավելի կխորացնենք մեր համագործակցությունը, ինչը կնպաստի տարածաշրջանային էներգամատակարարման անվտանգությանը», – գրում է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։