Թուրքիայի «Էֆ 16» կործանիչները կօգտագործվեն օտարերկրյա ագրեսիայի դեպքում. Իլհամ Ալիև
Թուրքիայի «Էֆ 16» կործանիչները կօգտագործվեն օտարերկրյա ագրեսիայի դեպքում,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է բնակչությանը դիմելու ժամանակ:
Ալիևի խոսքով, նրանք, ովքեր ցանկանում են մարդասիրական զինադադար Ադրբեջանի և Հայաստանի միջև, միևնույն ժամանակ զենք են ուղարկում Հայաստան:
Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ, Բաքուն համաձայնել է հրադադարի ռեժիմին ՝ գերիների ու դիակների փոխանակման համար, սակայն Երևանը հաշված րոպեների ընթացքում խախտել է պայմանավորվածությունը:
Իլհամ Ալիևը նշել է նաև, որ երկրի բանակը վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի ևս 17 գյուղերի վրա: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հայերը սիստեմատիկ կերպով բնակություն են հաստատել Ադրբեջանի պատմական հողերում, Հարավային Կովկասի էթնիկ քարտեզը փոխելու նպատակով: Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ չեն փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա, որը օկուպանտ երկիր է:
«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության կամ պատերազմի միջոցով: Մենք պատրաստ ենք կանգնել, հենց այն ժամանակ, երբ Բաքուն իրատեսական ժամանակացույց կստեղծի Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը: