Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը որպես պաշտոնական հաղթող հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը որպես պաշտոնական հաղթող հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ձայների 99%-ից, Էրդողանը ստացել է 52․55%։
Ընտրական խորհրդի նախագահ Սադի Գուվենի հայտարարությամբ, մնացած ձայները այլևս չեն կարողանա ազդեցություն գործել ընտրությունների արդունքների վրա։
Նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրեց Մուհարեմ Ինջեն 30,67%-ով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սալահաթթին Դեմիրտաշը 8,36%-ով։ Չորրորդ տեղը՝ Մերալ Աքշեներիան, որը ստացավ ձայների 7,33%։ Թեմել Կարամոլաուղլուն՝ 0,89%, իսկ Դողու Պերինչեկը 0,20%։
Ինչ վերաբերվում է քաղաքական կուսակցություններին, խորհրդարան մտնելու 10%-անոց արգելքը անցել են միայն 5 քաղաքական կուսակցություններ։ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը ստացել է ձայների 42․50%։ Ընդդիմադիր կուսակցություն «Հանրային հանրապետություն» կուսակցությունը ստացել է 22․68%, երրորդ տեղում է «Հանրային ժողովրդավարական կուսակցությունը» 11․63%-ով, ընտրություններին չորրորդ տեղը զբաղեցրեց «Ազգային շարժում կուսակցությունը» 11,13%-ով։ Հինգերորդ քաղաքական կուսակցությունը, որը խորհրդարան մտավ 10,01%-ով, «լավ կուսակություն է»։