Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Սև ծովի անվտանգությունը
Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Սև ծովի անվտանգությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ քննարկել է Սև ծովի անվտանգությունը Ուկրաինայից ռուսական նավերի և տանկերների վրա մի քանի հարձակումներից հետո։

Այս մասին հայտնել է Reuters-ը։

Նշենք, որ Անկարան դատապարտել է իր ափերի մոտ՝ Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում, իրականացված հարձակումները։

Հաքան Ֆիդանը ծովային տրանսպորտի վրա հարձակումները համարում է անընդունելի և կոչ է անում կողմերին կանխել դրանք։