Թուրքիայի արտգործնախարար. Թուրքիան բացառում է «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքն առանց Ռուսաստանի
Թուրքիայի արտգործնախարար. Թուրքիան բացառում է «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքն առանց Ռուսաստանի

Թուրքիան բացառում է «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքն առանց Ռուսաստանի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ առանց Ռուսաստանի մասնակցության «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքը անվտանգության պոտենցիալ վտանգ կլինի, և թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Թուրքիան այս հարցում համաձայնել են։

«Ուկրաինան փորձում է այլընտրանք բերել, բայց որպես թուրքական կողմ՝ մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա սեղանի շուրջ։ Պարոն Լավրովի հետ զրույցի ընթացքում մենք իմացանք մանրամասն պատճառները, թե ինչու Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից ու չերկարաձգեց այն։ Ներկայումս մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք դա քննարկում ենք նաև ՄԱԿ-ի հետ։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչ կարելի է անել Ռուսաստանին հետ բերելու սեղանի շուրջ և բավարարելու նրա պահանջները՝ ի շահ բոլորի։ Հուսով եմ՝ մենք դա կլուծենք որքան հնարավոր է շուտ»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված գործարքից, որն ապահովում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում անցած տարվա ընթացքում: Ուկրաինան և Ռուսաստանը համաշխարհային շուկայում հացահատիկի հիմնական արտահանողներից են։