Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը գրառում է կատարել Անկարայում Վրաստանի դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում՝ Իլիա II-ի մահվան կապակցությամբ

12:14, 20.03.2026

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էկինջին ցավակցություն է հայտնել Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային՝ Իլիա  II-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը։

«2026 թվականի մարտի 19-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էկինջին Թուրքիայի կառավարության անունից ցավակցություն է հայտնել Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիային՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա  II-ի մահվան կապակցությամբ։

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը գրառում է կատարել Անկարայում Վրաստանի դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում։

«Խորը ցավով տեղեկացանք Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան մասին։ Մեր ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և ուղղափառ եկեղեցուն՝ այս մեծ կորստի համար։ Այս վշտի ժամին մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին», – ասվում է նամակում։

Նմանատիպ