Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հունվարի 14-ին կհանդիպեն Մոսկվայում
Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն հունվարի 14-ին Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունից։
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում», – ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Իր հերթին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Ունանյանը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն ասաց, որ կողմերի միջև ծրագրված առաջին հանդիպումը, հավանաբար, կկենտրոնանա հատուկ ճանապարհային քարտեզի և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։