Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն. Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում

21:33, 16.03.2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում ավելի է սրում անկայունությունը տարածաշրջանում։

«Իսրայելի կառավարությունը Լիբանանում վարում է ցեղասպանության և կոլեկտիվ պատժի քաղաքականություն, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր մարդասիրական աղետի», – ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է իր համերաշխությունը Լիբանանի հետ՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող հարձակումների առջև։

Նմանատիպ