Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, որ հրադադարի հետ միասին պետք է լինի կոչ, «Հայաստանը դուրս գա Ադրբեջանի հողից»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշողլուի խոսքով, հրադադարի մասին միջազգային կոչը նպատակահարմար է: Սակայն, նրա խոսքով, միջազգային հանրությունը նույնպես պետք է կոչ անի, որ Հայաստանը լքի Ադրբեջանի տարածքը: Այս մասին գրում է «ռոյթերս»-ը:
Չավուշողլուն գտնում է նաև, որ Մինսկի խմբի տասնմեկ անդամների հանդիպման կազմակերպելը կօգնի լուծել այս հարցը:
«Մենք նպատակահարմար ենք համարում հրադադարի վերաբերյալ միջազգային հանրության կողմից արված կոչերը: Ոչ մեկ պատերազմ չի ուզում: Սակայն զինադադարի կոչին զուգահեռ պետք է լինի կոչ, որ Հայաստանը դուրս գա Ադրբեջանի տարածքից, և այդ կոչը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի բանաձևերի վրա:
«Այդ ժամանակ մենք կկարողանանք իսկապես տեսնել միջազգային հանրության ցանկությունը լուծել այս խնդիրը», – ասել է Չավուշողլուն: