Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ։

«Թուրքիան, հատկապես վերջին տարիների քաղաքականության լույսի ներքո, տեղ չունի ԵՄ-ում։ Ազնիվ կլիներ նրա անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելը»,- հայտարարել է Կուրցը Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ը բողոք էր արտահայտել Ավստրիայի նոր կառավարության ծրագրի դեմ, որում ասվում է, որ Վիեննան կողմ հանդես կգա Թուրքիայի եվրաանդամակցության մասին բանակցությունների դադարեցմանը։