Թուրքիան մտադիր է Ուկրաինային վաճառել ATACMS բալիստիկ հրթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր
Թուրքիան մտադիր է Ուկրաինային վաճառել ATACMS բալիստիկ հրթիռներ և HIMARS հրթիռային կայանքներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ, որը հրապարակվել է Կոնգրեսի տեղեկագրում օգոստոսի 6-ին։
Խոսքը զենքի մեծ խմբաքանակի մասին է, որը կներառի ինչպես բազմակի հրթիռային համակարգեր և հրթիռներ, այնպես էլ մարտավարական զենք, այդ թվում՝ 12 M270 HIMARS միավոր և դրանց համար նախատեսված ավելի քան 2500 հրթիռ, ինչպես նաև 47000 կլաստերային հրետանային արկեր, ինչպես նաև ATACMS-ի համար նախատեսված 70 հրթիռ։
Նշենք, որ ամերիկյան զենք վաճառելու համար Թուրքիան պետք է ստանա Վաշինգտոնի թույլտվությունը։ Ինչպես ասում են ԱՄՆ-ում, նրանք պատրաստ են հաստատել այս գործարքը։