Թուրքիան լիովին համերաշխ է Ադրբեջանին և անվերապահորեն աջակցում է նրա պաշտպանվելու իրավունքին. Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրմանը արձագանքել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Իբրահիմ Կալինը:
Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները դատապարտում են Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա:
«Հայաստանը մեկ անգամ ևս խախտեց միջազգային իրավունքը և ցույց տվեց, որ նա չունի խաղաղության և կայունության հանդեպ հետաքրքրություն: Թուրքիան լիովին համերաշխ է Ադրբեջանին և անվերապահորեն աջակցում է նրա պաշտպանվելու իրավունքին»,- գրել է Իբրահիմ Կալինը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծայրաստիճան սրվել է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում:
Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ իրականացրել է հրթիռային հարվածներ: