Թուրքիան կանչել է Ուկրաինայի դեսպանին և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Արտաքին գործերի նախարարություն
Թուրքիան կանչել է Ուկրաինայի դեսպանին և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Արտաքին գործերի նախարարություն

Թուրքիան կանչել է Ուկրաինայի դեսպանին և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում Ռուսաստանի հետ կապված նավերի վրա մի շարք հարձակումների կապակցությամբ։

Այս մասին ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիշ Էքինջին։

«Վերջին շաբաթներին մենք ականատես ենք եղել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում շատ լուրջ սրացման՝ երկու կողմերի հարձակումներով, իսկ վերջերս որոշ հարձակումներ են իրականացվել Սև ծովում՝ մեր բացառիկ տնտեսական գոտում: Երեկ և այսօր մենք կանչել ենք Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և Ուկրաինայի դեսպանին՝ մեր մտահոգությունները հայտնելու համար», – ասել է փոխնախարարը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:

Տեղեկության համար, թուրքական կողմը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող տանկերը, որը Ռուսաստանից Վրաստան էր տեղափոխում արևածաղկի ձեթ: Նրանց խոսքով՝ հարձակմանը մասնակցել է «կամիկաձե անօդաչու թռչող սարք»: Բացի այդ, Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ, որի համաձայն՝ ռուսական դրոշի ներքո նավարկող «Միդվոլգա 2» նավի վրացական նավահանգիստ ուղևորվելու մասին տեղեկատվությունը որևէ փաստի վրա հիմնված չէ: