Թուրքիան Հյուսիս-արևմտյան Սիրիայում իրականացրել է 7 ռազմական դիտակետի տարհանում
Թուրքիան Հյուսիս-արևմտյան Սիրիայում իրականացրել է 7 ռազմական դիտակետի տարհանում:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, թուրքական զինուժը դուրս է եկել Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքից և տեղափոխվել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող գոտի:
Թուրքիան Սիրիայում մի քանի տասնյակ ռազմական կետեր է ստեղծել 2018 թվականից, որպես Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնության մաս, որը նպատակ ուներ դադարեցնել կրակը Սիրիայի կառավարության և ապստամբների միջև:
Թուրքիան աջակցում է սիրիացի ապստամբներին, իսկ Ռուսաստանն ու Իրանը ՝ Սիրիայի կառավարությանը: Անցյալ տարի Սիրիայի կառավարական զորքերը շրջափակեցին մի քանի թուրքական ռազմական հենակետեր:
Թուրքական աղբյուրը նշում է, որ տարհանումը չի նշանակում զորքերի դուրսբերում կամ քանակի կրճատում, այլ տեղի է ունենում միայն տեղանքի փոփոխություն:
Հաղորդվում է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղակայել է 10 000-ից 15 000 զինծառայող: