Թուրքիան ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քիլիչին նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց

20:24, 16.12.2021

Թուրքիան ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քիլիչին նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց։

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլթւաի՝ վստահության ամրապնդման միջոցներ են անհրաժեշտ, քանի որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում տեսնել խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և համատեղ նախագծեր։

«Մենք բոլոր հարցերում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլեր ենք անում։ Ոչ ոք չպետք է հարցնի՝ մենք անկախ ենք Ադրբեջանից. Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն. Սա դրական բան է, որը օգուտ կբերի մեզ բոլորիս»,- ասել է Չավուշօղլուն։

Նմանատիպ