Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը փորձում են ներգրավվել Կենտրոնական Ասիայի երկրներին մեր կողմից իրականացվող նախագծերում. Մեվլութ Չավուշողլու
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը փորձում են ներգրավվել Կենտրոնական Ասիայի երկրներին մեր կողմից իրականացվող նախագծերում, – այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար, Մևլութ Չավուշողլուն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, սրանք են այն հիմնական հարցերը, որոնք քննարկվել են Ուզբեկստան, Թուրքմենստան և Ղրղզստան կատարած այցերի ընթացքում:
Չավուշողլուն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադբեջանի հաղթանակի կարևորությունը Թուրքիայի համար:
«Երկրի արտաքին քաղաքականությունը ազգի արժեքների հայելին է: Թուրքիան աշխատանքներ է տանում տարածաշրջանին սպառնացող ճգնաժամերը լուծելու ուղղությամբ ՝ ներառյալ Կովկասում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: Ուր էլ որ աշխարհում մարդիկ հալածանքի կամ որևէ աղետի ենթարկվեն, Թուրքիան գնում է օգնության, անկախ այդ մարդկանց լեզվից, դավանանքից և ռասայից», – հայտարարել է Մեվլութ Չավուշողլուն: