Թուրքիա-Սիրիա սահմանը հատելիս, թուրք իրավապահները ձերբակալել են այսպես կոչված «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալի
Թուրք-սիրիական սահմանը հատելիս, թուրք իրավապահները ձերբակալել են այսպես կոչված «Իսլամական պետություն» կազմակերպության 12 զինյալի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի պաշտպանության նախարարության վրա:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 31-ին տասնյակ կասկածյալներ Սիրիայից ապօրինի կերպով փորձել են մուտք գործել Թուրքիա, բայց ձերբակալվել են սահմանային անվտանգության ծառայության կողմից:
Կասկածյալներին նույնականացնելուց հետո պարզվել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև արմատական իսլամիստներ:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, նրանցից ութը Ռուսաստանի, չորսը ՝ Ուզբեկստանի, իսկ երեքը ՝ Ղրղզստանի քաղաքացիներ են:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ահաբեկիչներից մեկը հետախուզվում է Կարմիր ցիրկուլարով: