Դավիթ Տոնոյան. Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի սահմաններին սադրիչ գործողությունների

Թուրքիա-Ադրբեջանի կողմից նախատեսված համատեղ զորավարժություններին արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Բուն ռազմական տեսանկյունից Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունների։

Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին։

Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունները մեկնարկում են այսօր և տևելու է մինչև օգոստոսի 10-ը: