Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են եկել Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրման վերաբերյալ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են եկել Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրման վերաբերյալ

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են եկել Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրման վերաբերյալ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալֆարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են եկել 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ։

Բայրաքթարը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է Կասպից ծովի «Աբշերոն» հանքավայրից տարեկան 2.25 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում 15 տարվա ընթացքում։

Նրա խոսքով՝ պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040 թվականը։ Բայրաքթարը ընդգծել է, որ բնական գազը Թուրքիա կմատակարարվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։