Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է ռազմական բեռնատար ինքնաթիռի այսպես կոչված սև արկղի վերծանումը
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է ռազմական բեռնատար ինքնաթիռի այսպես կոչված սև արկղի վերծանումը

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է ռազմական բեռնատար ինքնաթիռի այսպես կոչված սև արկղի վերծանումը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի ճշգրիտ պատճառը, հավանաբար, կպարզվի ինքնաթիռի բեկորների և սև արկղի վերծանումից հետո։

Լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռի մասերը բեռնվել են բեռնատարների մեջ և տեղափոխվել Թուրքիա։ Կեսարիի 2-րդ ավիատեխնիկական սպասարկման գործարանի վարչությունում, որը պատկանում է Ազգային պաշտպանության նախարարության Ռազմական գործարանների գլխավոր վարչությանը, կուսումնասիրվեն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի հետաքննության խումբը տեղում կշարունակի իր հետաքննությունը մինչև այս շաբաթվա վերջ։

Հիշեցնենք, նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանի մոտ՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում, վթարի է ենթարկվել թուրքական ռազմական ինքնաթիռ, որի մեջ եղել է 20 զինծառայող։ Ինքնաթիռը թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։