Թուրքական կողմը Վրաստանի պաշտպանության ուժերին է հանձնել նյութատեխնիկական ապահովման տեխնիկա
Թուրքական կողմը Վրաստանի պաշտպանության ուժերին է հանձնել նյութատեխնիկական ապահովման տեխնիկա

Լոգիստիկ կարողությունները բարելավելու նպատակով թուրքական կողմը Վրաստանի պաշտպանության ուժերին է հանձնել թուրքական «HIDROMEK» ընկերության ութ մինի էքսկավատոր-բեռնիչ տրակտոր։

Տեխնիկայի փոխանցման արարողությունը կայացել է պաշտպանության նախարարության տարածքում. Միջոցառմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճչուլաձեն և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը։ Նրանք տեղում ուսումնասիրեցին լոգիստիկ նոր օբյեկտները և տեղեկացան սարքավորումների հնարավորություններին:

Միջոցառմանը տեխնիկայի ընդունման-հանձնման արձանագրությունը ստորագրել են զորքերի նյութատեխնիկական ապահովման հրամանատար, գնդապետ Կախա Տաբատաձեն և Թուրքիայի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթիները։

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նյութատեխնիկական միջոցների փոխանցումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության հետ 2019 թվականին ստորագրված ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Սարքավորման արժեքը 404 824 ԱՄՆ դոլար է։ Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև 2019 թվականին ստորագրված ռազմական ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է 100 մլն թուրքական լիրա դրամաշնորհ հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարության նպատակներին՝ հինգ տարի ժամկետով։