Թուրքական դատարանը քաղաքական լրտեսության գործ է հարուցել բանտարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ
Թուրքական դատարանը քաղաքական լրտեսության գործ է հարուցել բանտարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ։
Նրա նկատմամբ կալանքի օրդեր է տրվել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական դատական պրակտիկան նախատեսում է արդեն կալանքի տակ գտնվող անձի համար պաշտոնական կալանքի օրդերի տրամադրում, եթե նոր հետաքննություն է սկսվում։
Վերջին գործում Իմամօղլուն մեղադրվում է «կաշառակերության և լրտեսության մեջ՝ իր նախագահական քարոզարշավի համար միջոցներ հայթայթելու և միջազգային աջակցություն ստանալու համար»։
Հայտարարության մեջ Իմամօղլուն հերքում է նոր մեղադրանքները։ «Մենք բախվում ենք անասելի մակարդակի ամոթալի անբարոյականության», – ասել է Ստամբուլի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ համարվող Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեղադրանքով։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր Թուրքիայում։ Բացի այդ, հուլիսին թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետին մեղավոր ճանաչեց քաղաքի գլխավոր դատախազին սպառնալու մեջ և դատապարտեց նրան մեկ տարի ութ ամիս ազատազրկման։