«Թրեվելեր» հրատարակչության հոդվածը - «Վրաստան-բնական ադամանդ»
«Թրեվելեր» հրատարակչության հոդվածը - «Վրաստան-բնական ադամանդ»

«Վրաստան-բնական ադամանդ»,-այս վեռնագրով հոդված է հրապարակել ազդեցիկ ամերիկյան «թրեվելեր» հրատարակչությունը: Հոդվածի հեղինակի խոսքով, «Վրաստանը ձևավորվում է որպես աշխարհի ամենահմայիչ և հեռանկարային զբոսաշրջային ուղղություն»:

«Վրաստանի լեռները, տաճարները և աշխույժ մայրաքաղաքը այս երկիրը դարձնում է թաքցրաղ թանկարժեք քարի նման հմայիչ», – գրում է «թրեվելերըը:

Հոդվածում մանրամասն նկարագրվում է Վրաստան կատարած այցի ընթացքում բոլոր ճանաչված տեսարժան վայրերը: Նրանց թվում է Թբիլիսին: «Թրեվելերը» ընթերցողներին խորհուրդ է տալիս զբոսնել Վրաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում, ինչը զբոսաշրջիկներին կօգնի զգալ քաղաքի ռիթմը և կոնտրաստային հակադրությունը»:
Թրեվելերը առաջարկում է նաև այցելել ՝ Դավիթ Գարեջի, Գորի, Բորջոմի և Փոթի:

Հոդվածում հատուկ տեղ ունի «Մեստիան»:

Հոդվածի հեղինակը Վրաստան այցելած զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս համտեսել տեղական խոհանոցը:

«Խինկալի, խաճապուրի, ինչպես նաև լոբի և ընկույզի խառնուրդ, սակայն դրա մասին կգրեիայլ հոդված»,- նշում է հեղինակը: