Թրամփի փաստաբանները հատուկ դատախազին մեղադրում են փաստաթղթեր  անօրեն ձեռք բերելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփի փաստաբանները հատուկ դատախազին մեղադրում են փաստաթղթեր  անօրեն ձեռք բերելու մեջ:

Նախագահի փաստաբանները գտնում են, որ Ռոբերտ Մյուլերին Թրամփի շրջապատի անդամների էլեկտրոնային նամակները փոխանցել է երրորդ կողմը: Խոսքը վերաբերում է Թրամփի ԱՄՆ-ի նախագահ դառնալուց մինչև երդմնակալության արարողությունը ուղարկված հազարավոր նամակներին:

Փաստաբանները գտնում են, որ խախտվել են իրենց պաշտպանության տակ գտնվող մարդկանց սահմանադրական իրավունքները:

Նշենք, որ Ռոբերտ Մյուլերը մի քանի ամիս է ինչ հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի անդամների Ռուսաստանի հետ հնարավոր կապերի գործը: