Թրամփը, Մակրոնը և Պուտինը Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցել
Թրամփը, Մակրոնը և Պուտինը Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցել

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը կոչ են անում դիմակայող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը: Այս մասին հաղորդում է «ռոյթերս» գործակալությունը:

«Հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ վերսկսել առկա բանակցությունները, առանց նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասված է երեք առաջնորդների, Թրամփի, Մակրոնի և Պուտինի համատեղ հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին երկխոսության համար առաջարկում է հանդիպել Ռուսաստանում: