Թրամփը «ամեն տեղից» ներգաղթյալներ ընդունելու պատրաստակամություն է հայտնել
Թրամփը «ամեն տեղից» ներգաղթյալներ ընդունելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ներգաղթյալների ընդունել ամեն տեղից, հայտնում է The Hill-ը։ Դա եղել է նրա պատասխանը ԶԼՄ-ների հաղորդագրությանն այն մասին, թե նա կցանկանար ԱՄՆ-ում ավելի շատ մարդկանց տեսնել այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է:

«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք գան ամեն տեղից»,-ընդգծել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփի հերթական կոպտությունը միջազգային սկանդալի էր հանգեցրել։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահին մեղադրել էին ռասիզմի և քսենոֆոբիայի մեջ այն բանից հետո, երբ նա կոչ էր արել ԱՄՆ չթողնել ներգաղթյալների երրորդ աշխարհի երկրներից։ Նա այդպիսի երկրներն անվանել էր «կեղտոտ անցքեր»։