Թրամփը «ամեն տեղից» ներգաղթյալներ ընդունելու պատրաստակամություն է հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ներգաղթյալների ընդունել ամեն տեղից, հայտնում է The Hill-ը։ Դա եղել է նրա պատասխանը ԶԼՄ-ների հաղորդագրությանն այն մասին, թե նա կցանկանար ԱՄՆ-ում ավելի շատ մարդկանց տեսնել այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է:
«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք գան ամեն տեղից»,-ընդգծել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփի հերթական կոպտությունը միջազգային սկանդալի էր հանգեցրել։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահին մեղադրել էին ռասիզմի և քսենոֆոբիայի մեջ այն բանից հետո, երբ նա կոչ էր արել ԱՄՆ չթողնել ներգաղթյալների երրորդ աշխարհի երկրներից։ Նա այդպիսի երկրներն անվանել էր «կեղտոտ անցքեր»։
Հեղինակ -
Edgar Barsegyan