Թբիլիսիի պետական համալսարանի առաջին շենքի դահլիճում, ապրիլի 26-ին, կանցկացվի Ջանսուղ Կախիձեի հիշատակին նվիրված երեկո: Երեկոյին ներկա են գտնվելու երաժիշտի ընտանիքի անդամները, Ջանսուղ Կախիձեի կինը և երեխաները, Վախտանգ և Թեկա Կախիձեները:
Միջոցառումը անցկացվելու է ԹՊՀ-ի ուսանողական ինքնակառավարման մշակույթի դեպարտամենտի նախաձեռնությամբ և դրան մասնակցելու են՝ Էկա Մամալաձեն, Անզոր Էրքոմաիշվիլին և «Ռուսթավի» համույթը:
Ջանսուղ Կախիձեի մասին է խոսելու Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության հրավիրված դասախոս Վալերի Ասաթիանին:
Ավարտին, ընտանիքի անդամները և ընկերները կպատասխանեն ուսանողների հարցերին: