Թող ոչ մեկ չասի, որ ընտրությունների հետաձգման դեպքում, կպահպանեյինք այդ թվերը, որն ունեյինք օգոստոսին,- այսպես է պատասխանել վարչապետը լրագրողների հարցին, ստեղծված իրավիճակից ելնելով արդյոք պետք է հետաձգվեին ընտրությունները:
Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ընտրությունները որ չպետք է հետաձգվեին դա վկայել է ընտրատեղամասեր այցելած ընտրողների քանակը:
«Այն փաստը, որ մենք ընտրությունները չպետք է հետաձգեինք, հաստատվել է ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թվով, ովքեր եկել և քվեարկել են երկրի հետագա ժողովրդավարական զարգացման օգտին: Թող ոչ մեկ չասի, որ ընտրությունների հետաձգման դեպքում, կպահպանեյինք այդ թվերը, որն ունեյինք օգոստոսին: Մենք միշտ ասել ենք և կրկնում եմ այսօր, երկրորդ ալիքը այն իրադարձությունն էր, որի մասին մենք խոսում էինք հունիսին, հուլիսին և օգոստոսին, և մենք պատրաստվում էինք դրան»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, սեպտեմբերին, համավարակի և տնտեսական շահերի հետ մեկտեղ, գործընթացին ներգրավվել է նաև երրորդ բաղադրիչը `քաղաքական բաղադրիչը: