Թող մեր օպոնենտները չունենան իլուզիա, որ հասարակության կյանքում կմտցնեն դիսոնանս. Մամուկա Բախտաձե
Հասարակությունը շատ լավ է գնահատում ամեն ինչ, թե որտեղ է անցնում սահմանը իրականության և միստիկայի միջև,-այսպես է պատասխանել վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողի հարցին, որ Միրզա Սուբելիանին իր ձերբակալությունը անվանել է պետության և ՆԳ նախարարի միջև համաձայնության փաստ:
«Առաջին հերթին պետք է նշենք այն հանգամանքը, որ դատախազությունը հայտարարություն է արել և այս գործով սկսել է հետաքննություն, նախքան մենք դա տեսել ենք: Մենք գործ ունենք փաստերի աղավաղման հետ: Կոնկրետ բան եմ ցանկանում ասել, այսօր հայտարարություն է արել Կախի Կախիշվիլին, որ նա ֆիզիկապես չի էլ տեսել այդ մարդուն: համապատասխանաբար նրա զրույցի և իր կողմից անվանված փաստերը իլուզիա է»,-ասել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով, մարդկանց որոշ մասի մոտ իրականության մոդելավորումը դարձել է այսպես ասած զբաղմունք:
«Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ ընտրությունները անց են կացվելու ժողովրդավարական մթնոլորտում և միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan