Թող գա Սաակաշվիլին, սպասում ենք, շատ պարզ կգործենք. Կախա Կալաձե
Մենք սպասում ենք նրա ժամանելուն, – այսպիսի մեկնաբանություն է անում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ի պատասխան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որ ինքը Վրաստանում է լինելու հոկտեմբերի 2-ի ընտրություններին:
«Մենք գործելու ենք շատ պարզ: Միխեիլ Սաակաշվիլին, դուք գիտեք, որ մեղավոր է կոնկրետ գործերում, և նա ստիպված կլինի պատասխան տալ իր կատարած հանցագործությունների համար, դա շատ պարզ է», – ասել է Կախա Կալաձեն: