Թմրաքաղաքականությունը պետք է լինի բալանսավորված, քանզի բալանսը լիբերալացման և օգտագործման միջև լինի պաշտպանված և մեր քայլերը չառաջացնեն թմրանյութեր օգտագործողների համար որոշակի արտոնություններ. Գախարիա
Թմրաքաղաքականությունը պետք է լինի բալանսավորված, քանզի բալանսը լիբերալացման և օգտագործման միջև լինի պաշտպանված և մեր քայլերը չառաջացնեն թմրանյութեր օգտագործողների համար որոշակի արտոնություններ. Գախարիա

Թմրաքաղաքականության կարևոր թեմաների շուրջ բանակցությունները երկարում են, ինչը վատ է անրադառնում իրավիճակի բարելավման վրա,-այս մասին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկում էին թմրաքաղաքականությանը վերաբերող հարցեր:

Ինչպես նշել է նախարարը, գործընթացի վրա ժամանակ ծախսելը չի աջակցում իրավիճակի բարելավմանը:

«Մենք դա ասում ենք հենվելով վիճակագրական տվյալներին, առանձնապես այն մասում, որը կոչվում է երկիր թմրանյութերի ներկրում և դրանց իրացում: Մենք այստեղ տեսնում ենք ռիսկեր: Գտնում եմ, որ սա ուղղություն է, որտեղ ոչ թե պետք է պահպանենք կոշտ դիրքորոշում, այլ պետք է խստացնենք: Չնայած նրան, որ բոլորս լավ գիտակցում ենք, որ թմրաքաղաքականության նկատմամբ լիբերալ դիրքորոշումը միակ ճանապարհն է: Ցանկանում եմ նշել, որ լիբերալ քաղաքականությունը և դիրքորոշումը թմրանյութերի օգտագործման կապակցությամբ պետք է լինի բալանսավորված, քանզի բալանսը լիբերալացման և օգտագործման միջև լինի պաշտպանված և մեր քայլերը չառաջացնեն թմրանյութեր օգտագործողների համար որոշակի արտոնություններ: Մենք գտնում ենք, որ մեր հիմնական խնդիրն է նոր թմրաքաղաքականության հետևանքով երկրում չառաջանան նոր թմրամոլներ»,-ասել է Գախարիան:

Նախարարի խոսքերով այս գործընթացը պետք է քննարկվի մեկ պլատֆորմի վրա, որին կմասնակցեն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Մենք հասկանում ենք, որ թմրաքաղաքականությունը կոմպլեքսային հարց է: Պետք է գիտակցենք, որ թմրամիջոցների դեմ պայքարը ՆԳՆ-ի հիմնական առաջնահերթություններից մեկն է: Երբ ասում ենք, որ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի նոր թմրամոլների չառաջացումը երկրում և բալանսավորված թմրաքաղաքականության սահմանումը, գտնում ենք, որ դրա հետ մեկտեղ թմրանյութերի գնում-պահպանում-օգտագործման ուղղությամբ գոյություն ունի որոշակի ռեզերվ, որ պետության դիրքորոշումը լինի ավելի լիբերալ, այնպես ինչպես այն ուղղությամբ, որը կոչվում է ստուգման ձևեր: Պատրաստ ենք զրուցել այս հարցերի շուրջ: Մեր նպատակը  այս ձևաչափի շնորհիվ արագ և արդյունավետ որոշումների ընդունումն է: Գտնում ենք, որ այս ուղղությամբ միայն ՆԳՆ-ի ուժերը բավական չեն, մենք պետք է այս գործընթացում ներգրավենք բոլոր գերատեսչություններին»,-նշել է ՆԳ նախարարը: