Թինաթին Ռուխաձեն Ֆրանսիայի Լիլ քաղաքում կստորագրի «Աուդիովիզուալ ստեղծագործությունների սերիալների տեսքով համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ֆրանսիական Լիլ քաղաքում կստորագրի Եվրոպայի խորհրդի «Աուդիովիզուալ ստեղծագործությունների սերիալների տեսքով համատեղ արտադրության մասին» կոնվենցիան։
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ վրացական պրոդյուսերական ընկերություններն ավելի շատ հնարավորություններ կունենան ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, մասնակցելու միջազգային բարձր բյուջետային նախագծերին, համագործակցելու եվրոպական հարթակների և հեռուստաալիքների հետ։
«Այս որոշումն էլ ավելի կամրապնդի Վրաստանի ինտեգրումը եվրոպական ստեղծագործական տարածքին և կնպաստի վրացական մշակույթի հանրահռչակմանն աշխարհում», – ասված է Վրաստանի մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։