Թինաթին Բերձենիշվիլի. «Միջազգային աուդիտի եզրակացությունը ուղեցույց փաստաթուղթ է մենեջմենթի համար. կարևոր է, որ Հանրային հեռարձակողի աուդիտի եզրակացությունն անվերապահորեն դրական է»
Միջազգային աուդիտի եզրակացությունը մենեջմենթի համար ուղեցույց փաստաթուղթ է, որպեսզի հաջորդ տարիների ստանդարտը պահպանենք կամ էլ ավելի բարձրացնենք. այս մասին հայտարարել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Նրա խոսքով՝ անցյալ տարին բացառիկ էր Վրաստանի Առաջին ալիքի համար:
«2025 թվականը բացառիկ տարի էր Հանրային հեռարձակողի համար այն առումով, որ տեղի ունեցավ տեղափոխություն նոր շենք, ինչը ենթադրում էր անխափան եթերի պահպանում: Դա տեխնոլոգիապես, ինչպես նաև ֆինանսապես շատ բարդ գործընթաց էր, քանի որ շինարարության մասն ամբողջությամբ կապված էր նոր իրավասությունների հետ: Մենեջմենթի գործունեության շրջանակներում անցյալ տարին բացարձակապես տարբերվում էր: Կարևոր է, որ աուդիտի եզրակացությունը, արդեն որերորդ տարին է, անվերապահորեն դրական է, ինչը ցույց է տալիս, որ թափանցիկության և պատասխասնատվության մասով Հանրային հեռարձակողը, առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից, կարծում եմ, իսկապես անվերապահ է: Մեր մենեջմենթի համար սա ուղեցույց փաստաթուղթ է, որպեսզի հաջորդ տարիների ստանդարտը, առնվազն, պահպանենք կամ էլ ավելի բարձրացնենք», – հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:
Վրաստանի Առաջին ալիքի 2025 թվականի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ «Մոոր ԷյԲիՍի» ՍՊԸ միջազգային աուդիտորական ընկերությունը պատրաստել է անվերապահ դրական եզրակացություն: