Թինա Բոկուչավա. Եթե երկրի դավաճան չես, բռնազավթման խնդիրը չպետք է հավասարեցնես սահմանագծման խնդրին
Առաջին խնդիրը, որը լուրջ վտանգ է ստեղծում երկրի համար, դա բռնազավթումն է և չի կարելի այն հավասարեցնել որևէ այլ բանին, թեկուզ սահմանագծման խնդրի հետ, բարեկամաբար տրամադրված երկրի հետ, ինչպիսին է Ադրբեջանը,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան, որի միջոցով պատասխանել է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությանը:
Բոկուչավայի խոսքով, այսօրվա իշխանությունը ոչ բարեկամաբար և ոչ էլ թշնամաբար տրամադրված պետությունների հետ խնդիրները լուծելու ռեսուրս չունի:
«Առաջին խնդիրը, որը լուրջ վտանգ է ստեղծում երկրի համար, դա բռնազավթումն է և չի կարելի այն հավասարեցնել որևէ այլ բանին, եթե երկրի դավաճան քաղաքացի չես, թեկուզ սահմանագծման խնդրի հետ, բարեկամաբար տրամադրված երկրի հետ, ինչպիսին է Ադրբեջանը: Այս խնդիրը հնարավոր է կարգավորել քաղաքական ձևաչափում, սակայն ցավոք, երկիրն ունի իշխանություն, որը ոչ բարեկամաբար և ոչ էլ թշնամաբար տրամադրված պետությունների հետ խնդիրները լուծելու ռեսուրս չունի»,- հայտարարել է Թինա Բոկուչավան:
Բացի այդ, Բոկուչավան նշել է, որ Զուրաբիշվիլին որևէ միջազգային գործընկերոջ չի կարող կոչ անել, թի ինչպիսի քննադատություն պետք է հնչեցնի:
Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման շրջանակներում Դավիթ Գարեջիի թեմայով հնչեցված հարցին պատասխան հայտարարել էր, որ «մինչև վերջ պետք է կայանանք որպես պետություն և սա պահանջում է, որ մեր սահմանները լինեն դեռ ճշտված, այնուհետև՝ պաշտպանված: