Թինա Բոկուչավա. Ցավոք, միասնական դիրքորոշումներ չկան տեղական ինքնակառավարման, ընդդիմության միասնականության, բողոքի ակցիայի հետագա զարգացման վերաբերյալ
Ցավոք, մենք տեսնում ենք, որ իրականում միասնական դիրքորոշումներ չկան խնդիրների վերաբերյալ։ Իսկապես ժամանակ չկա ուտոպիստական ու անիրատեսական հարցերի վրա վատնելու։ Մենք պետք է շարունակենք մեր պայքարը ոչ թե ինչ-որ կեղծ հույսով, այլ մեր քաղաքական ու կուսակցական պլատֆորմով»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան։
Բոկուչավան այս հայտարարությունն արել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո։
«Այսօր իմ այստեղ գալու միակ նպատակը քաղբանտարկյալների ընտանիքի անդամների ուղերձը փոխանցելն էր։ Նրանք կոնկրետ ակնկալիքներ ունեն տեղական ինքնակառավարման, ընդդիմության միասնականության, բողոքի ակցիայի հետագա զարգացման, այդ թվում՝ մարզեր գնալու վերաբերյալ, բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ իրական միասնական դիրքորոշում չկա վերոնշյալ հարցերի շուրջ Ժամանակն ամենաթանկն է, և իսկապես ժամանակ չկա ուտոպիստական ու անիրատեսական հարցերի վրա կորցնելու, հետևաբար, մենք պետք է շարունակենք մեր պայքարը ոչ թե ինչ-որ կեղծ ակնկալիքներով, այլ մեր սեփական քաղաքական և կուսակցական պլատֆորմով», – ասել է Թինա Բոկուչավան։