Թիմում սկսված է քննարկումը նախագահության թեկնածուի շուրջ. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ թիմում սկսված է քննարկումը նախագահության թեկնածուի շուրջ:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, դեռևս բավական ժամանակ կա նախքան ընտրությունները և ընթանում է թեկնածուին ընտրելու քննարկում:
«Թիմում արդեն սկսվել են քննարկումներն նախագահական թեկնածուի շուրջ, դեռևս բավական ժամանակ կա մինչև ընտրություններ: Երբ ժամանակը գա, մենք կներկայացնենք նախագահության թեկնածուին»,- հայտարարել է Կախա Կալաձեն: