«Թեթրի խմաուրի» շարժումը ժամը 15:00-ին խորհրդարանի շենքի դիմաց անց է կացվելու բողոքի ցույց
«Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման լրատվությամբ, այսօր ժամը 15:00-ին խորհրդարանի շենքի դիմաց անց է կացվելու բողոքի ցույց:
Լրատվությունն այս մասին շարժումը տարածել է իր ֆեյսբուքի էջում:
«Չենք պատրաստվում հանձնվել, պետությունը մեզ պատերազմ է հայտարարել և մենք շարունակում ենք մեր պայքարը ազատության համար»,-ասված է հայտարարությունում:
Բացի այդ, այսօր առավոտյան շարժման լիդեր Բեքա Ծիքարիշվիլին հայտարարել էր, որ հնարավոր էր ցույցը տեղի չունենար խորհրդարանի շենքի դիմաց:
Ինչպես Ծիքարիշվիլին հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, լարվածությունից խուսափելու նպատակով, նրանք դադարեցնում են բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց և հասարակությանը սոցիալական ցանցի միջոցով կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին:
Խորհրդարանի առջև ողջ գիշերվա ընթացքում գտնվում էին ցուցարարներ: Նրանք գիշերել են վրաններում, որոնք այսօր առավոտյան վերցրել են ոստիկանները: Իրավապահների պահանջը չկատարելուց հետո, նրանք անձամբ մոտեցել են վրաններին, քանդել դրանք և տարել իրենց հետ:
Բացի այդ, այսօր առավոտյան մի քանի երիտասարդ դիմակայել է միմյանց: Ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ձերբակալել է երեք մարդու:
Ցուցարարները բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողությունների դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan