Բիձինա Իվանիշվիլիից շուտով կազատվեն, կթունավորեն, կսպանեն կամ կանետանա, հիշեք իմ խոսքերը, սա Ռուսաստանն է, նա չի կատակում. Սանդրա Ռուլովս
Նրա խոսքով, եթե Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է օգնել Վրաստանին, ապա նրան չպետք է նշանակի վարչապետ:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը նստած է մեր կաբինետի գլխին և անելու է այն ինչ ցանկանում է: Ասում են, որ Բիձինան ոչինչ չի ստանա, ես կասեի, որ նա արդեն ավելորդ է: Ռուսաստանը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Նրանց մարդը, Գախարիայի տեսքով, արդեն կաբինետի ղեկավարն է: Նա կարող է ընդունել ցանկացած որոշում, նույնիսկ բռնազավթման կապակցությամբ, Բիձինա Իվանիշվիլին արդեն ավելորդ է: Հավատացեք, Բիձինայից շուտով կազատվեն, նա այդքան չի հասկանում: Բիձինա Իվանիշվիլին չի գիտակցում, որ ինքն արդեն ավելորդ է, նրան կթունավորեն, կսպանեն կամ կանհետանա, հիշեք իմ խոսքերը: Սա Ռուսաստանն է, նա չի կատակում: Ռուսաստանը ամենուր գտնում է իր թշնամուն: Մենք արդեն գործ ունենք Ռուսաստանի հետ, ուստի սա շատ վատ նշան է: Եթե Բիձինան ունի առողջ մտածելակերպ, և ցանկանում է օգնել Վրաստանին, ապա Գախարիային չպետք է նշանակի»,- հայտարարել է Սանդրա Ռելովսը:
Ինչպես հայտարարել է Ռոուլվսը, ցուցարարները պետք է ցույց տան ամբողջ աշխարհին, որ Գիորգի Գախարիայի նշանակումը տեղի է ունենում ցույցերի ֆոնին: