Թերեզա Մեյը հանդիպել է Իրանի նախագահին
Թերեզա Մեյը հանդիպել է Իրանի նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին: Թերեզա Մեյի և Հասան Ռոուհանին բանակցություններ են վարել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Բրիտանական մեդիայի տեղեկությամբ, հանդիպմանը Թերեզա Մեյը բարձրացրել է Իրանում ձերբակալված հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակցին ազատ արձակելու հարցը, սակայն բանակցությունների գլխավոր թեմա այնուամենայնիվ եղել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:

Եվրամիությունը փորձում է պահպանել 2015 թվականին կնքված «միջուկային պայմանագիրը»: Նման դիրքորոշում ունի նաև Բրիտանիան:

Հատկանշական է, որ Թերեզա Մեյի և Ռոուհանիի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բանակցությունների վարել Իրանի առաջնորդի հետ: